Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը շնորհավորել է բոլոր ամերիկացիների, այդ թվում «արմատական ձախ uրիկшների» Սուրբ Ծնունդը
Այսօր աշխարհի բոլոր կաթոլիկները տոնում են Սուրբ ծնունդը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր ամերիկացիներին, այդ թվում՝ ծայրահեղ ձախ հայացքներ ունեցողներին, մաղթել է արևմտյան ոճի Սուրբ Ծնունդ։
«Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդ, այդ թվում՝ արմատական ձախեր սրիկաներին, ովքեր ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար և խղճուկ կերպով ձախողվում են», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր վարչակազմի իշխանության գալուց ի վեր Միացյալ Նահանգները այլևս խնդիրներ չունի բաց սահմանի, կարգուկանոնի, նաև տղամարդկանց կողմից կանանց հետ մարզական մրցումներին մասնակցելու հետ կապված։
«Մենք ունենք ռեկորդային ֆոնդային շուկա և 401(k) ծրագրեր, տասնամյակների ընթացքում ամենացածր հանցագործության մակարդակը, գնաճ չկա, իսկ ՀՆԱ-ի աճը երեկ կազմել է 4.3%, ինչը երկու կետով գերազանցել է սպասումները։ Մաքսատուրքերը մեզ բերել են տրիլիոնավոր դոլարների աճ և բարգավաճում, ինչպես նաև ամենաուժեղ ազգային անվտանգությունը, որը մենք երբևէ ունեցել ենք», - նշել է Թրամփը։