Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին և նրա առողջությանը․ Զախարովա
Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին և նրա առողջությանը: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք շարունակում ենք հետևել նրա վիճակին և բարեկեցությանը», - ասել է նա՝ պատասխանելով ճեպազրույցի ժամանակ Կարապետյանի գործի վերաբերյալ հարցին։
Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից։ Նրա պաշտպանական խումբը կարծում է, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար։