«Հրապարակ». Արգելել են մոտենալ ՔՊ-ականների տներին
Օրվա մամուլ
09:09 25/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Արգելել են մոտենալ ՔՊ-ականների տներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է։ Նա մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ իր կուսակցին՝ Տիգրան Մակարյանին, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար։

Նախկին թաղապետը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասաց. «Չեմ կարծում` լինեմ միակը, որ միայն չափալախելու համար նստեմ, անգամ թեթև մարմնական վնասվածք չունի։ Եթե մարդուն ծեծեի, ձեռը ջարդեի, ծանր մարմնական լիներ, էլի չէի նստելու»։

Այսինքն՝ միայն «չափալախելու» համար 2 ամիս բանտային կալա՞նք եք կրել։ «2 ամիս  կալանքը, ըստ մեկնաբանման, բացառապես նրա համար էր, որ պատգամավորներին (ՔՊ-ական պատգամավորների մասին է խոսքը՝ խմբ․) կամ նույն անձին նորից չծեծեմ կամ որևէ գործողություն չանեմ։ Իմ վրա արգելք կա, որ ես պատգամավորների չծեծեմ, հանկարծ չգնամ՝ հաշվեհարդար տեսնեմ կամ այլ գործողություն չանեմ»։

Կոնկրետ ո՞ր պատգամավորների մասին է խոսքը: Ասաց, որ չգիտի՝ դատարանի որոշման մեջ անունները նշվում են, թե ոչ, սակայն  գիտի, թե ում մասին է խոսքը. «Կարծում  եմ՝ կարիք չկա, որ ասեմ։ Իմ սահմանափակումն իրենց տան մոտ, իրենց մոտ չգտնվելն է: Դատարանում բանավոր կերպով դա է խոսակցությունը եղել։ Անկեղծ ասած, որոշմանը չեմ ծանոթացել՝ այնքան անհետաքրքիր է»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder