Սուրբ Ծնունդը «վերադարձել» է Բեթղեհեմ
Աշխարհում
14:04 25/12/2025
Աշխարհ

Սուրբ Ծնունդը «վերադարձել» է Բեթղեհեմ

Բեթղեհեմի Ծննդյան տաճարը Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ պաղեստինա-իսրայելական հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ լի էր հավատացյալներով: Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին:

«Երեք տարվա ընթացքում առաջին անգամ Բեթղեհեմում անհավանական շատ մարդիկ կային», - գրել է դիվանագետը։

Associated Press-ի տվյալներով՝ հազարավոր մարդիկ հավաքվել են բազիլիկայի դիմաց գտնվող Մանգերի հրապարակում։ Երեք տարվա ընթացքում առաջին անգամ այնտեղ տեղադրվել է նաև մեծ տոնածառ։

Գազետա.ռու-ն գրում է, որ կաթոլիկ հավատացյալների շրջանում Սուրբ Ծննդյան տոնակատարությունները սկսվել են Երուսաղեմից դեպի Բեթղեհեմ ավանդական երթով, որը գլխավորում էր Երուսաղեմի պատրիարքը: Մինչ այդ՝ դեկտեմբերի 21-ին, նա Սուրբ Ծննդյան պատարագ էր մատուցել Գազայի հատվածում բնակվող քրիստոնյաների համար։

Սա առաջին դեպքն է, երբ տոնական միջոցառումներ են անցկացվում Բեթղեհեմում 2023 թվականին Գազայի հատվածում զինված հակամարտության սկսվելուց ի վեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder