Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի պաշտոնյան դեռևս չի պլանավորել այցելել տարածաշրջանային այլ պետություններ. Սուրեն Սարգսյանը փակագծեր է բացում
«Քանի որ թեման ակտուալ է, ներկայացնեմ մի քանի պատմական փաստ։ Նախորդ գրառումս բացելով նշեմ, որ տարածաշրջան ԱՄՆ նախագահներից այցելել է միայն Ջորջ Բուշ կրտսերը՝ Վրաստան։ Իսկ ԱՄՆ փոխնախագահներից տարածաշրջան այցելել է միայն Մայք Փենսը՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում, էլի Վրաստան»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ նախորդ գրառման վերաբերյալ փակագծեր բացելով։
«Հատկանշական է նաև, որ փետրվարին Հարավային Կովկասի որևէ երկրում ԱՄՆ-ն դեսպան չի ունենալու: Բոլոր երեք երկրում էլ դեսպանները դեռ նշանակված չեն լինելու, ամենատարբեր պատճառներով: Սա նույնպես աննախադեպ բան է: Ի դեպ, այս պահի իմ տեղեկություներով ամերիկացի պաշտոնյան դեռևս չի պլանավորել այցելել տարածաշրջանային այլ պետություններ և սահմանափակվելու է միայն Երևան այցով»։