Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Գյումրու քաղաքապետին, պետք է առաջադրվի նաև այդ շրջանում պաշտոնավարած մարզպետներին. Վարդան Ղուկասյան
«Հայ երկրին խաղաղություն եմ մաղթում 2026 թվականին։ Ներքին այն հայերը, որոնք սիրում են հայրենիքը, խիղճ հավատ ունեն, երկիրն անցնի նման մարդկանց ձեռքը, իսկ եթե հանկարծ ժողովուրդը չպետք է ճիշտ ընտրություն անի, գնացեք ու այդպես ապրեք»,-Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նա դատական նիստի ժամանակ ասաց. «Քանի որ Հայաստանում նախկին քաղաքապետների 90 տոկոսը դատվում են, հիմա բարձրաձայնում եմ՝ ինչ մեղադրանք, որն առաջադրվել է Գյումրու քաղաքապետին, դատախազությունը պետք է առաջադրի նման մեղադրանք նաև այդ ժամանակաշրջանում աշխատող մարզպետներին, որովհետև մարզպետարանները վերահսկել են քաղաքապետարանի ամբողջ գործունեությունը և քաղաքաշինության բաժինը։
Ինչ փաստաթուղթ եղել է քաղաքապետարանում, երկրորդ օրինակը գնացել է մարզպետարան։
Նույն հոդվածով պետք է մեղադրեք նաև քաղաքաշինության նախարարին, տարածքային կառավարման և ֆինանսների նախարարներին, վերահսկողական ծառայության պետերին, վարչապետի աշխատակազմի վերահսկողության պետերին, Վերահսկիչ պալատին, որոնք տարին մի քանի անգամ ստուգել են քաղաքապետարանի գործունեությունը»։