Մինչև 2050 թվականը շոկոլադը կարող է անհետանալ
Աշխարհում
08:13 25/12/2025
Աշխարհ

Մինչև 2050 թվականը շոկոլադը կարող է անհետանալ

Կակաոյի արտադրության կտրուկ անկման պայմաններում գիտնականները հույսը դնում են կլիմայական պայմաններին դիմացկուն բույսի վրա՝ շոկոլադի արդյունաբերությունը փրկելու համար։

Եվրանյուզը գրում է, որ շոկոլադը անցնում է «կլիմայական փորձարկում», քանի որ եղանակային ծայրահեղ պայմանները սպառնում են աշխարհի կակաոյի բերքի ապագային։

Կակաոյի մեծ մասը (մոտ 60 տոկոսը) գալիս է Արևմտյան Աֆրիկայից, աճեցվում է խոնավ երկրներում, ինչպիսիք են Կոտ դ'Իվուարը և Գանան, որտեղ տաք եղանակին ու առատ տեղումներին հաջորդում է  կարճատև չորային եղանակը։

Վերջին երկու տարիների ընթացքում կակաոյի արտադրությունը նվազել է գրեթե 40 տոկոսով: Արդյունքում, շոկոլադի գները կտրուկ աճել են՝ հասնելով 1970-ական թվականներից ի վեր չտեսնված մակարդակի, և մասնագետները զգուշացնում են 2050 թվականին արդեն առանց կակաոյից աշխարհի մասին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder