Ավտովթար-վրաերթ «Toyota Camry»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հասարակություն
21:00 25/12/2025
Հայաստան

Ավտովթար-վրաերթ «Toyota Camry»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ

Դեկտեմբերի 25-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դուրան թաղամասի 10-րդ փողոցում բախվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Հարություն Մ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 25-ամյա Երեմ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ Սևակ Գ․-ին և բախվել կայանված վիճակում գտնվող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Պ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային։

«Ավտովթար-վրաերթի հետևանքով Սևակ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի։

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավտովթար-վրաերթ «Toyota Camry»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ