Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին և նրա առողջությանը․ Զախարովա
Քաղաքական
20:51 25/12/2025
Աշխարհ

Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին և նրա առողջությանը․ Զախարովա

Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին և նրա առողջությանը: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք շարունակում ենք հետևել նրա վիճակին և բարեկեցությանը», - ասել է նա՝ պատասխանելով ճեպազրույցի ժամանակ Կարապետյանի գործի վերաբերյալ հարցին։

Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից։ Նրա պաշտպանական խումբը կարծում է, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին և նրա առողջությանը․ Զախարովա