Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է։ Նա մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ իր կուսակցին՝ Տիգրան Մակարյանին, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար։
Նախկին թաղապետը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասաց. «Չեմ կարծում` լինեմ միակը, որ միայն չափալախելու համար նստեմ, անգամ թեթև մարմնական վնասվածք չունի։ Եթե մարդուն ծեծեի, ձեռը ջարդեի, ծանր մարմնական լիներ, էլի չէի նստելու»։
Այսինքն՝ միայն «չափալախելու» համար 2 ամիս բանտային կալա՞նք եք կրել։ «2 ամիս կալանքը, ըստ մեկնաբանման, բացառապես նրա համար էր, որ պատգամավորներին (ՔՊ-ական պատգամավորների մասին է խոսքը՝ խմբ․) կամ նույն անձին նորից չծեծեմ կամ որևէ գործողություն չանեմ։ Իմ վրա արգելք կա, որ ես պատգամավորների չծեծեմ, հանկարծ չգնամ՝ հաշվեհարդար տեսնեմ կամ այլ գործողություն չանեմ»։
Կոնկրետ ո՞ր պատգամավորների մասին է խոսքը: Ասաց, որ չգիտի՝ դատարանի որոշման մեջ անունները նշվում են, թե ոչ, սակայն գիտի, թե ում մասին է խոսքը. «Կարծում եմ՝ կարիք չկա, որ ասեմ։ Իմ սահմանափակումն իրենց տան մոտ, իրենց մոտ չգտնվելն է: Դատարանում բանավոր կերպով դա է խոսակցությունը եղել։ Անկեղծ ասած, որոշմանը չեմ ծանոթացել՝ այնքան անհետաքրքիր է»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։