Միքայել Սրբազանին չեն վիրահատել, բժիշկները փորձում են իջեցնել շաքարի մակարդակը․ Դեմիրճյան
Առողջություն
19:36 25/12/2025
Հայաստան

Միքայել Սրբազանին չեն վիրահատել, բժիշկները փորձում են իջեցնել շաքարի մակարդակը․ Դեմիրճյան

ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր չի վիրահատվի։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Դեմիրճյանը։ Նրա փոխանցմամբ՝  վիրահատության հետաձգման պատճառը շաքարի բարձր մակարդն է։

«Այս պահին բժիշկները փորձում են իջեցնել շաքարի մակարդակը։  Թե ե՞րբ կիրականացնեն վիրահատությունը, հայտնի չէ։ Վիրահատական միջամտություն կիրականացվի՝  միայն շաքարի մակարդակը կարգավորելուց հետո »,- հավելեց Դեմիճյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել Սրբազանին չեն վիրահատել, բժիշկները փորձում են իջեցնել շաքարի մակարդակը․ Դեմիրճյան