Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեր պետությունը հասել է այն կետին, որ մենք պետք է ներդրում անենք պետական ամբողջ բուրգով. Փաշինյանը՝ միլիոնավոր դրամի պարգևավճարների մասին
«Մենք 2025 թվականից ներդնում ենք արդյունքի հիման վրա աշխատանքի գնահատման համակարգ , նաև հրաժարվում ենք պետական կառավարման այն համակարգից, երբ բոլորը համատարած ստանում են նույն դրույքաչափթերը»,-Կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական գերատեսչություններում և ԱԺ-ում (մինչև 3 մլն դրամ» պարգևավճարներ տրամադրելու հարցին։
Նա հայտարարեց, որ ինչպես ուսուցիչները և զինվորականները,նույն կերպ էլ պետք է խրախուսվեն պետական համակարգի աշխատակիցները։
«Մենք կարծում ենք, որ պետական կառավարման համակարգը, այո, հասել է այդ կետին, որ նախ վարձատրությունները պետք է պետական համակարգում լինեն մրցունակ մասնավորեի համեմատ։ Պետական բյուջեն 130%-ով ավելացել է, այն նշանակում է, որ պետական կառավարման համակարգը 130 %-ով ավել ջանք է ներդնում այդ արդյունքը ապահովելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա կարծիքով ոչ միայն պետական համակարգից պետք է արտահոսք լինի մասնավոր համակարգ, այլ՝ մասնավոր համակարգից պետական։
«Մենք լրացուցիչ վարձատրության մեջ դրել ենք պարտադիր պայման, որ լրացուցիչ վարձատրություն ստացողը դրա որոշակի տոկոսը պետք է ծախսի իր կրթական և պրոֆեսիոնալ հատկությունները զարգացնելու ուղղությամբ․ Կարծում եմ, որ մեր պետությունը հասել է այն կետին, որ մենք պետք է ներդրում անենք այսպիսի պետության կառավարման համակարգում և ամբողջ բուրգով այդ համակարգը ներդրվում է։ Սա մեր պետությունը զարգացնելու և ուժեղացնելու ռազմավարության շրջանակներում է»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը։