Հայաստանի 8 տարածաշրջաններում այս պահին ձյուն է տեղում
Հասարակություն
16:42 26/12/2025
Հայաստան

Հայաստանի 8 տարածաշրջաններում այս պահին ձյուն է տեղում

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Ապարանի, Սևանի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք թույլ ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշում են ճանապարհային դեպարտամենտից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի 8 տարածաշրջաններում այս պահին ձյուն է տեղում