Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շներին լվանալու մեքենայից՝ մինչ ԱԲ-ով աշխատող շրթներկ. 2025 թվականի ամենաանսովոր գյուտերը
Տունը մաքրող մարդանման ռոբոտ, շան լվացքի մեքենա, շրթներկ, որը կարելի է քսել առանց ձեռքերի օգնության... Այս տարին մարդկանց բազմաթիվ հետաքրքիր և անսովոր գաջեթներ և առաջատար սարքեր է տվել։
Եվրանյուզի հաղորդմամբ, 2025 թվականին արհեստական բանականության, ռոբոտաշինության և նոր սերնդի սարքավորումների զարգացման առումով կտրուկ թռիչքի, առաջընթացների տարի էր։
Այնուամենայնիվ, ամենահիշարժան հայտնագործություններից մի քանիսը լիովին անսպասելի էին, երբեմն՝ տարօրինակ, ցույց տալով, թե որքան ստեղծագործ կարող է լինել տեխնոլոգիաների աշխարհը։
Եվրանյուզը ներկայացրել է այդ հայտնագործություններից մի քանիսը.
NE՝ մարդանման ռոբոտ, որը կարող է մաքրել, պարել և գտնել ձեր բանալիները
Ռոբոտները, որոնք մի ժամանակ թվում էին գիտաֆանտաստիկայի մաս, դառնում են իրականություն: Այս ոլորտի վերջին զարգացումներից մեկը NEO-ն է։
Այս տարի ներկայացված որպես աշխարհի առաջին մարդանման ռոբոտը տնային տնտեսությունում օգնելու համար, NEO-ն կարող է ծալել լվացքը, դասավորել պահարանները, պահպանել կարգուկանոնը։

Woofwoof Lux՝ արհեստական բանականությամբ աշխատող շների լվացքի մեքենա
Մի ընկերություն մշակել է արհեստական բանականությամբ աշխատող շան լվացման խցիկ, որն առաջարկում է ձեր կենդանու ցեղատեսակին և մորթու տեսակին համապատասխանող անհատականացված լվացման ծրագրեր։
Woofwoof Lux-ը օգտագործում է ջրի նուրբ շիթեր և կենդանիների համար անվտանգ շամպուններ՝ շներին մանրակրկիտ և սթրեսից զերծ մաքրություն ապահովելու համար։
Woofwoof Lux-ը դեռևս վաճառքում չէ։

Խելացի շրթներկը ներկում է շրթունքները առանց ձեռքերի օգնության
Grupo Boticário-ի «խելացի շրթներկն» օգտագործում է արհեստական բանականություն, համակարգչային տեսողություն և փոքրիկ ռոբոտային ձեռք՝ ձեր շրթունքները քարտեզագրելու և կատարյալ շրթներկը քսելու համար՝ ընդամենը մոտ երկու րոպեում։

2025-ի մյուս հայտնագործությունների մասին՝ սկզբնաղբյուր կայքում։