Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բայրամով. Ադրբեջանը հնարավոր է համարում Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնումը
«Նավթամթերքի մատակարարումների մեկնարկից հետո, Ադրբեջանը քննարկում է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունը նաև այլ ոլորտներում»,- տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները, ըստ էության, կառուցվում են զրոյից, և Բաքուն պատրաստ է քննարկել Երևանի առաջարկները։
«Նավթամթերք արտահանելու առաջարկն ընդունվել է, և մատակարարումները սկսվել են։ Մենք կարծում ենք, որ հնարավոր է ընդլայնել առևտրային հարաբերությունները», - ասել է Բայրամովը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում ադրբեջանական արտահանման նկատմամբ արձագանքը միանշանակ չէ։ «Մի կողմից, արտահանումը դրականորեն ընդունվեց, բայց մյուս կողմից՝ որոշակի դժգոհություն առաջացրեց։ Հայ հասարակության մեջ նաև կոչեր են հնչում Ադրբեջանից մատակարարումների դեմ», - ասել է Ջ. Բայրամովը։