Այս տարի Հ1-ը կրկին կխախտի ավանդույթը. Կաթողիկոսի Ամանորի ուղերձը չի հեռարձակվի
Հասարակություն
18:45 26/12/2025
Հայաստան

Այս տարի Հ1-ը կրկին կխախտի ավանդույթը. Կաթողիկոսի Ամանորի ուղերձը չի հեռարձակվի

Հանրային հեռուստաընկերությունն այս տարի ևս կխախտի տարիների ընթացքում ձևավորված ավանդույթը. դեկտեմբերի 31-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը չի հեռարձակվի Հանրային հեռուսատեսնությամբ։ 

Հանրային հեռուստաընկերության կայքում հրապարակված դեկտեմբերի 31-ի ծրագրի համաձայն, այդ օրը ժամը 23։40–ին նախատեսված է միայն Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որից հետո՝  00։00–ին կցուցադրվի դրոնների շոուն Հանրապետության հրապարակից։ Իսկ ժամը 21.50, 21.55 նախատեսված է Վահագն Խաչատուրյանի և Ալեն Սիմոնյանի Ամանորի ուղերձները։ 

Հիշեցնենք, որ  Հայաստանի անկախանալուց հետո՝  դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձն առաջին անգամ չի հեռարձակվի Հանրային հեռուսատեսնությամբ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին։  2024-ի դեկտեմբերի 31-ին նույնպես չի հեռարձակվել։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder