Նախատեսում են ավելի քան 7 կգ մարիխուանան տեղափոխել այլ երկիր, բայց բռնվեցին Հայաստանում
Իրավունք
17:26 26/12/2025
Հայաստան

Նախատեսում են ավելի քան 7 կգ մարիխուանան տեղափոխել այլ երկիր, բայց բռնվեցին Հայաստանում

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Իրանից Հայաստան էր ներմուծվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ։ Ստացված տեղեկությունն իրացնելիս վարչության ծառայողները համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության գործընկերների և պարեկների հետ։

Ոստիկանությունից հայտնում են, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու, ապա այն իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 23-ին Նոյեմբերյանում ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 50 և 29 տարեկան տղամարդիկ ու վերջինիս վարած մեքենայով տեղափոխվեցին նախաքննական մարմին։

Նրանց հայտարարությամբ նախապես պայմանավորվել էին մի օտարերկրացու հետ և մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել 7 կգ մարիխուանա, ինչպես նաև այլ տեսակի թմրամիջոցներ, որոնք պետք է տեղափոխվեին այլ երկիր։
Քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 7 կգ 331 գ․ մարիխուանա։

Տղամարդիկ ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել են։ Քրեական վարույթի շրջանակում քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder