62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման. ՍԱՏՄ
Տնտեսություն
17:50 26/12/2025
Հայաստան

62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման ոլորտում։

Երևանի կենտրոնի և անասնաբուժության վարչության տեսուչների կողմից մշտադիտարկումներ են անցկացվել Գեղարքունիք մարզի Վարդենիս քաղաքում գտնվող միս-մսեղիքի իրացման կետերում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգվել է մսի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, պահման և վաճառքի հիգիենիկ պայմանները, ինչպես նաև սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։

Ստուգումների արդյունքում 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման՝ տեսուչների հսկողության ներքո։

Վերահսկողական միջոցառումները շարունակվելու են նաև առաջիկա հանգստյան օրերին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder