Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վախթանգ Միրումյանը չի կալանավորվել, գործընկերները նրան դիմավորել են ծափահարություններով
Դատարանը չի բավարարել ՊԵԿ նախկին նախաֆահ Վախթանգ Միրումյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 24-ին ՔԿ-ից հայտնել էին, որՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չէին հայտնել։
Մամուլը գրել էր, որ Վախթանգ Միրումյանին ձերբակալել են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։
Դատարանի դահլիչից ազատ արձակված Վ. Միրումյանին ջերմ են ընդունել գործընկերները։
«Դեկտեմբերի 25-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և Ասոցիացիայի անդամ հանդիսացող Երևանյան գրասենյակների աշխատակիցները առավոտից անհամբեր սպասում էին Ասոցիացիայի յոթ տարվա հավատարիմ գործընկեր՝ Հաշվապահների և աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի սիրված ղեկավար պարոն Միրումյանի հերթական այցին: Այս այցը, բոլորին հայտնի պատճառով, տարբերվում էր նախորդ ժամանակներին կատարած բոլոր այցերից և բնականաբար տարբերվեց նաև Ասոցիացիայի անդամների կողմից առանձնահատուկ ջերմ և էմոցիոնալ դիմավորելու ձևաչափով»,-նշում են Հաշվապահների ասոցիացիայից։