Ինչո՞ւ Visa և MasterCard-ի դեպքում 2 % քեշբեք չի տրամադրվում
Տնտեսություն
18:00 26/12/2025
Հայաստան

Ինչո՞ւ Visa և MasterCard-ի դեպքում 2 % քեշբեք չի տրամադրվում

Հայաստանում նախատեսվող անկանխիկ գնումների համար 2% հետվերադարձի նոր մեխանիզմից չեն կարող օգտվել Visa և Mastercard համակարգերի քարտապանները։ Նախաձեռնությունը վերաբերում է միայն ArCa համակարգի քարտերով իրականացվող վճարումներին։

Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ նման սահմանափակումը պայմանավորված է ծրագրի ֆինանսավորման ու տեխնիկական իրագործման առանձնահատկություններով․ հետվերադարձի գումարի կեսը ապահովվելու է պետական բյուջեից, մյուս կեսը՝ «Armenian Card» ընկերության միջոցներով, ինչն այս փուլում հնարավոր է իրականացնել միայն ArCa համակարգի շրջանակում։

Ծրագիրը նախատեսվում է գործարկել 2026 թվականի փետրվարից։ Նշվում է, որ ներկայում Հայաստանում շրջանառվում է մոտ 500 հազար ArCa քարտ, և միայն դրանցով կատարված անկանխիկ գնումներն են ներառվելու հետվերադարձի համակարգում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ Visa և MasterCard-ի դեպքում 2 % քեշբեք չի տրամադրվում