Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հաց ու պանիր կուտենք, նոր տարի չենք անի». քաղաքացիները դժգոհում են թանկացումներից
Սնունդ, տրանսպորտ, կոմունալ վճարներ, դեղեր․ վերջին ամիսներին քաղաքացիները միաբերան ասում են՝ թանկացումները դարձել են ամենօրյա։ Panorama.am-ի՝ փողոցում անցկացրած հարցման ընթացքում մարդիկ նշում էին, որ իրենց եկամուտները չեն հերիքում աճող գների պայմաններում։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 3.1 %-ով, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 3.8 %-ով։ Դեկտեմբեր ամսվա վերաբերյալ առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա։
Քաղաքացիների խոսքով՝ հատկապես ծանր է սոցիալական առումով խոցելի խմբերի համար․ թոշակառուներ, բազմազավակ ընտանիքներ, վարձով ապրողներ։
«Ամեն ինչն է թանկացել, ոչ մի բանի փողը չի հերիքում։ Կաթնամթերքը, ընդեղենը, ամեն ինչ թանկ է»,- նշեց քաղաքացիներից մեկը Panorama.am-ի հետ զրույցում։
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ամանորյա գնումներ անելու հնարավորություն չունի. «Չի հերիքում՝ չենք առնի։ Հաց ու պանիր կուտենք»։
Մարդիկ նշում են, որ ամենաշատը թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հացը, միսը, ձեթը, ինչպես նաև դեղերն ու կաթնամթերքը։ Շատերի համար դժվար է դարձել նախկին կենսամակարդակը պահելը։
Մանրամասները՝ տեսանյութում։