Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվի բարբարnuական վարչախմբի բենզինը Հայաստանում վաճառվում է բավականին արագ տեմպերով, ինչն ամոթալի է. Իրանագետ
Բաքվի բարբարոսական վարչախմբի բենզինը Հայաստանում վաճառվում է բավականին արագ տեմպերով։ Այս մասին նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու շարունակում.
«Սա իրականում ամոթալի լուր է, որովհետև պրեմիում տեսակի բենզինով մեքենա վարողներն ամենևին էլ անապահով խավի ներկայացուցիչները չեն, որոնց համար 90 դրամի տարբերությունը նշանակալի գումար է։
Հետևաբար սա ցուցիչ է հասարակական դեգրադացիայի և ազգային պատվի ու արժանապատվության նկատմամբ սպառողականության հաղթանակի, որն, անկասկած, Հայաստանը, «լավագույն» դեպքում, անողնաշար ազգագրական ռեզերվացիայի վերածել ցանկացող թշնամու հերթական հաղթանակի դառը արձանագրումն է»։