Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի և այլ շրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն
10:30 27/12/2025
Հայաստան

Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի և այլ շրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Ճանապարհային դեպարտամենտի հաղոդմամբ, Աբովյանի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի և այլ շրջաններում ձյուն է տեղում