Վարդենյանց լեռնանցքում ու Ամասիայում բուք է
Հասարակություն
17:09 27/12/2025
Հայաստան

Վարդենյանց լեռնանցքում ու Ամասիայում բուք է

Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք) դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ 

Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի, Անիի, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջաններում, Նոյեմբերյան, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:

Ամասիայի տարածաշրջանում բուք է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդենյանց լեռնանցքում ու Ամասիայում բուք է