Արևմուտքը չի՞ տեսնում, որ Նիկոլն իրենց ասում է՝ «Կրեմլի ագենտներ եմ բռնում», հետո գնում է Կրեմլի տիրակալի մոտ, փորձում է հաճոյանալ. Աշոտյան
Քաղաքական
12:40 27/12/2025
Հայաստան

Արևմուտքը չի՞ տեսնում, որ Նիկոլն իրենց ասում է՝ «Կրեմլի ագենտներ եմ բռնում», հետո գնում է Կրեմլի տիրակալի մոտ, փորձում է հաճոյանալ. Աշոտյան

«Լուր տարածվեց, որ փետրվարին շատ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյա է գալու Հայաստան։  Հրաշալի առիթ է հավատացյալ ժողովրդի համար բարձրաձայնել քրիստոնյաների նկատմամբ շարունակվող հալածանքների մասին»,- «Իզմիրլյան» ԲԿ-ի դիմաց լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ծննդյան օրվա առիթով  հոգևորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ հավաքվել են «Իզմիրլյան» ԲԿ-ի դիմաց՝ շնորհավորելու Սրբազանին։ Միքայել Սրբազանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից օրեր առաջ էր տեղափոխվել ԲԿ, իսկ նախօրեին վիրահատվել է։

Աշոտյանը զավեշտ որակեց իշխանության հայտարարությունները գործակալների մասին։

«Բոլորն, ով իր դեմ ե,ն Կրեմլի ագենտներ են։ Զավեշտ է չէ՞, Բագրատ Սրբազանը, ով Կանադայի քաղաքացի է, Կրեմլի ագենտ կարելի է որակել կամ Միքայել Սրբազանին, ով մեր իշխանության օրոք աչքի է ընկել որոշակի սուր հարցադրոմներով մեր՝ դաշնակցային հարաբերություններ ունեցող պետության նկատմամբ։ Ակնհայտ է, չէ՞, որ սուտ է։

Արևմուտքը չի՞ տեսնում, որ Նիկոլն իրենց ասում է՝ Կրեմլի ագենտներ եմ  բռնում, հետո գնում է  Կրեմլի տիրակալի մոտ, փորձում է  հաճոյանալ։ Մի՞թե դա չի երևում»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder