Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայ հեղափոխական դաշնակցությունը մինչև հունվարի 15-ն արտահերթ ժողով է պլանավորել, որի օրակարգում մեկ հարց է լինելու` 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափի հարցը։
Կուսակցությունում այս հարցի շուրջ երկու կարծիք կա․ ոմանց կարծիքով՝ ճիշտը «ստատուս քվոն» պահպանելն է, այսինքն՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ընտրությունների գնալը: Սակայն մյուս թևը մի քիչ այլ կարծիքի է: Այս թևը ևս կողմ է դաշինքով մասնակցությանը, սակայն կարծում է, որ իրենք Հայաստանի ամենակայացած քաղաքական ուժն են, տարածքային ամուր կառույցներ ունեն ամենուր, և եթե պետք է դաշինք ձևավորվի, ապա պետք է իրենք առաջնորդեն այդ դաշինքը` իրենց պետք է միանան։ Իսկ Քոչարյանի դեպքում դաշինքի առաջնորդը կրկին ՀՀ երկրորդ նախագահն է լինելու: Թե ինչպես կընթանա ժողովը, և որ թևը կհաղթի, պարզ կդառնա շուտով։
Հիշեցնենք, որ ՀՅԴ հերթական՝ 28-րդ Գերագույն ժողովը տեղի է ունեցել այս տարվա հունիսին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։