Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երեկ վիրահատել են։ Տեղեկացանք, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Հիշեցնենք, որ նրան մի քանի օր առաջ էին տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ մոտ մեկ շաբաթ նախապատրաստում էին վիրահատության:
Ավելի վաղ հնարավոր չի եղել վիրահատությունն անել, քանի որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը խոչընդոտել է նման միջամտությանը, սկզբում շաքարն են կարգավորել։ Իսկ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, սրբազանի ծննդյան օրն է, նա դառնում է 62 տարեկան:
Մեր տեղեկություններով, Շիրակի երիտասարդական թեմն այսօր անակնկալ է պատրաստել սրբազանի համար, որը, հավանաբար, կմատուցեն ուղիղ եթերում։ Մի խումբ մարդիկ էլ պատրաստվում են ԲԿ-ի մոտ գնալ և գոնե դրսից շնորհավորել սրբազանի ծննդյան օրը: Անշուշտ, նրան կայցելեն նաև պատգամավորներ, փաստաբաններ, հարազատներ: Լուրեր կան, որ երկուշաբթի օրը հնարավոր է Վեհափառը ևս այցելի սրբազանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։