Եկեղեցիներում պետք է ԼՌԵՑՆԵԼ, ոչ թե կռվի բռնվել. Թե ինչպես, ներկայացնում է իրավապաշտպանը
Հասարակություն
16:08 27/12/2025
Հայաստան

Եկեղեցիներում պետք է ԼՌԵՑՆԵԼ, ոչ թե կռվի բռնվել. Թե ինչպես, ներկայացնում է իրավապաշտպանը

Իրավապաշպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, գրում է.

«Գերագույն թրքահպատակն այսօր առավոտյան իր նիկոլադավան կողմնակիցներին փաստացի հրահանգեց մասնակցել տարբեր եկեղեցիներում մատուցվող Սբ.Պատարագին և խանգարել ծիսակատարությունը՝ Վեհափառ Հայրապետի հիշատակության մասով։

Իմ ընկեր, իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանն արդեն անդրադարձել է հարցի իրավական կողմին և այդ արարքն արդարացիորեն որակել է որպես «կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու դրդչություն» (ՀՀ քր.օր. 46-209 հոդված)։ Կտրվեն հանցագործության մասին հաղորդումներ, որոնք բնականաբար առայժմ կլինեն անարդյունք։

Իսկ ո՞րն է պարզ հավատավոր ժողովրդի անելիքը «գետնի վրա»։ Կարծում եմ՝ կարևոր քայլ է «սովորել» Պատարագի համապատասխան հատվածի տեքստը և միաձայն երգել ողջ եկեղեցով։ Դե թող 1-2-3 նիկոլապաշտ փորձի խանգարել մեր Աստվածապաշտությունը։ Ո՞նց են խանգարելու։

Կարճ ասած՝ պետք է ԼՌԵՑՆԵԼ, ոչ թե կռվի բռնվել։

Ստորև ներկայացնում եմ համապատասխան ն տեքստը, իսկ մեղեդին՝ մեկնաբանությունում։

«Գոհութիւն եւ փառաբանութիւն մատուցանեմք Քեզ,
Տէր Աստուած մեր,
վասն Սուրբ եւ Անմահ Պատարագիս, որ ի վերայ
սրբոյ սեղանոյս,
զի զսա մեզ ի սրբութիւն
կենդանութեան պարգեւեսցես:

Սովաւ շնորհեա զսէր, զհաստատութիւն
եւ զըղձալի զխաղաղութիւն
ամենայն աշխարհի, սրբոյ Եկեղեցւոյ,
եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց, եպիսկոպոսապետին մերոյ
եւ պատուական հայրապետին
ամենայն Հայոց Տեառն Տեառն
Գարեգնի Երկրորդ
սրբազնագոյն կաթողիկոսին,
եւ վիճակիս բարեխնամ առաջնորդին
Տեառն (անուն) սրբազան (արք)եպիսկոպոսին,
եւ քահանայիս որ զպատարագս մատուցանէ:

Եւ վասն զօրութեանց եւ յաղթութեանց թագաւորաց քրիստոնէից
եւ իշխանացն բարեպաշտից աղաչեսցուք,
եւ խնդրեսցուք եւ վասն հոգւոցն հանգուցելոց:

Եւս առաւել վասն հանգուցեալ րաբունապետացն մերոց,
եւ շինողաց սրբոյ Եկեղեցւոյս
եւ որք ընդ հովանեաւ սորին են հանգուցեալ:

Ազատութիւն՝ եղբարց մերոց գերելոց,
եւ շնորհ՝ առաջիկայ ժողովրդեանս,
հանգիստ՝հաւատով եւ սրբութեամբ
ի Քրիստոս կատարելոցն.
եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք»։

Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ վաղը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի սուրբ և  անմահ պատարագի։

«Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ՝ նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով։ Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ, այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ, և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder