Ռուսները զրկվել են իտալական զուգարանակոնքերից, իսկ իտալացիաները՝ միլոններից
Տնտեսություն
16:41 27/12/2025
Աշխարհ

Ռուսները զրկվել են իտալական զուգարանակոնքերից, իսկ իտալացիաները՝ միլոններից

Իտալիայի գանձարանը կկորցնի մոտ 140 միլիոն եվրո՝ Ռուսաստան սանտեխնիկական սարքավորումների արտահանման արգելքի պատճառով։ Սա զգալի կորուստ է շատ արտադրողների համար։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Ռուս-իտալական առևտրային պալատի նախագահ Վինչենցո Տրանին։

Նրա  խոսքով, եթե հաշվի առնվեն նաև այլ ապրանքների արտահանման արգելքը, ապա կորցրած շահույթի ընդհանուր չափը կարող է հասնել  250 միլիոն եվրոյի։

Հոկտեմբերի 23-ին ուժի մեջ է մտել ԵՄ 19-րդ պատժամիջոցների փաթեթը, որն արգելում է Ռուսաստանի Դաշնություն մատակարարել «լվացարաններ, զուգարանակոնքեր և այլ սանիտարական սարքավորումներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder