Սպիտակ տան խոսնակը հղի է
Հասարակություն
14:49 27/12/2025
Աշխարհ

Սպիտակ տան խոսնակը հղի է

Սպիտակ տան խոսնակ  Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ հղի է: Ինքն ու ամուսինը սպասում են երկրորդ բալիկին։ Նրանց դուստրը կծնվի հաջորդ տարվա մայիսին։

«Ես և ամուսինս ուրախ ենք մեր ընտանիքի համալրման համար և անհամբեր սպասում ենք մեր որդու՝ մեծ եղբայր դառնալուն», - գրել է նա Ինստագրամի իր էջում՝ կից հրապարակելով տոնածառի մոտ արված լուսանկարը։

«Իմ սիրտը լի է երախտագիտությամբ դեպի Աստված՝ մայրության օրհնության համար, որը, ես իսկապես հավատում եմ, որ Երկրի վրա դրախտին ամենամոտ բանն է»,-նշել է նա։

Իր գրառման մեջ Լիվիտը շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսին իրենց աջակցության և «Սպիտակ տանը ընտանեկան միջավայրի ստեղծման» համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպիտակ տան խոսնակը հղի է