Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արևմուտքը չի՞ տեսնում, որ Նիկոլն իրենց ասում է՝ «Կրեմլի ագենտներ եմ բռնում», հետո գնում է Կրեմլի տիրակալի մոտ, փորձում է հաճոյանալ. Աշոտյան
«Լուր տարածվեց, որ փետրվարին շատ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյա է գալու Հայաստան։ Հրաշալի առիթ է հավատացյալ ժողովրդի համար բարձրաձայնել քրիստոնյաների նկատմամբ շարունակվող հալածանքների մասին»,- «Իզմիրլյան» ԲԿ-ի դիմաց լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ծննդյան օրվա առիթով հոգևորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ հավաքվել են «Իզմիրլյան» ԲԿ-ի դիմաց՝ շնորհավորելու Սրբազանին։ Միքայել Սրբազանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից օրեր առաջ էր տեղափոխվել ԲԿ, իսկ նախօրեին վիրահատվել է։
Աշոտյանը զավեշտ որակեց իշխանության հայտարարությունները գործակալների մասին։
«Բոլորն, ով իր դեմ ե,ն Կրեմլի ագենտներ են։ Զավեշտ է չէ՞, Բագրատ Սրբազանը, ով Կանադայի քաղաքացի է, Կրեմլի ագենտ կարելի է որակել կամ Միքայել Սրբազանին, ով մեր իշխանության օրոք աչքի է ընկել որոշակի սուր հարցադրոմներով մեր՝ դաշնակցային հարաբերություններ ունեցող պետության նկատմամբ։ Ակնհայտ է, չէ՞, որ սուտ է։
Արևմուտքը չի՞ տեսնում, որ Նիկոլն իրենց ասում է՝ Կրեմլի ագենտներ եմ բռնում, հետո գնում է Կրեմլի տիրակալի մոտ, փորձում է հաճոյանալ։ Մի՞թե դա չի երևում»,- ասաց Արմեն Աշոտյանը։