Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Կրասնոդարը» շնորհավորել է Սպերցյանին՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առիթով
«Կրասնոդարը» իր Telegram ալիքում արձագանքել է թիմի ավագ և կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Էդուարդ Սպերցյանի՝ 2025 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին լուրին։
«Էդոյի համար արդյունավետ և կենսունակ 2025 թվական։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Էդուարդ Սպերցյանին ճանաչել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Շնորհավորում եմ արժանի կոչման կապակցությամբ, ավագ», - գրել է «Կրասնոդարը» Telegram-ում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի քվեարկության արդյունքները։
17 ձայնով հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 2025թ-ին 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Ակումբային կարիերայում Սպերցյանն առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։