Խաղաղությունը հաստատված է, բայց սա չի նշանակում, որ անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը. ԱԳ նախարար
Քաղաքական
23:13 28/12/2025
Հայաստան

Խաղաղությունը հաստատված է, բայց սա չի նշանակում, որ անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը. ԱԳ նախարար

«Հայաստանն ապաշրջափակվում է, «ԹՐԻՓՓ»-ի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում ամերիկյան կողմի հետ, մյուս տարի կսկսվի շինարարությունը, «ԹՐԻՓՓ»-ով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նաև նշել է. «Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը, և առկա խնդիրներն էլ ենթակա են հասցեագրման»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder