Գրանտ-Լեոն Ռանոսն ամուսնության առաջարկություն է արել երգչուհի Էլեն Բադալյանին
Սպորտ
23:16 28/12/2025
Հայաստան

Գրանտ-Լեոն Ռանոսն ամուսնության առաջարկություն է արել երգչուհի Էլեն Բադալյանին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող և գերմանական «Բորուսիա» Մյոնխենգլադբախի ֆուտբոլիստ Գրանտ-Լեոն Ռանոսը ամուսնության առաջարկություն է արել երգչուհի Էլեն Բադալյանին։ 

Ֆուտբոլիստն առաջարկությունն արել է Դուբայում՝ նվիրելով մատանի։ Էլենը տվել է իր համաձայնությունը։ 

Էլեն Բադալյանը ռուսաստանաբնակ երգչուհի է, ով 2024 թ. «Ну-ка, все вместе!» շոուի 6-րդ եթերաշրջանի հաղթողն է։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder