Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը հայտնել է՝ Զելենսկու հետ հանդիպումից առաջ Պուտինի հետ լավ և արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ լավ և արդյունավետ զրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփն այս մասին հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
«Ես հենց նոր լավ և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ՝ Զելենսկու հետ հանդիպումից առաջ», - գրել է ԱՄՆ առաջնորդը իր սոցիալական ցանցի էջում։
Վեստի.ռու-ն գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը շուտով կկայանա ԱՄՆ Ֆլորիդա նահանգում։ Բանակցությունները տեղի կունենան Պալմ Բիչում՝ ամերիկացի առաջնորդի Մար-ա-Լագո նստավայրում