Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ժամը 18։20-ի սահմաններում Երևանի Շիրակի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Ն․-ի վարած «Toyota» մակնիշի և 34-ամյա Նարեկ Ղ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը հղի կին է տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ մյուս 3-ը երեխաներ են, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։