Ելքը մեկն է՝ համախմբվել Հայոց Եկեղեցու շուրջ, մտնել այդ Նոյյան Տապանը.Հայր Զաքարիա
Հասարակություն
12:30 28/12/2025
Հայաստան

Ելքը մեկն է՝ համախմբվել Հայոց Եկեղեցու շուրջ, մտնել այդ Նոյյան Տապանը.Հայր Զաքարիա

«Այսօր այս տարվա վերջին Սուրբ և անմահ պատարագն է, և ամփոփում ենք, թե այս տարին որքան մեզ մոտեցրեց Աստծուն և որքա հեռացրեց, որքան մենք հավատարիմ գտնվեցինք տիրոջը և մեր հայրերի հավատքին և որքան փորձեցին մեզ շեղել այդ հավատքից»,-Մայր Տաճարում մատուցած պատարագի ժամանակ ասաց  Հայր Զաքարիան։

Նրա խոսքով՝ այս կիրակի Ասված մեզ հետ խոսում է Ղուկաս Ավետարանչու բառերով։

«Այսօր մեր կյանքում շատ կարևոր է հավատարմությունը, հավատարմությունը մեր Աստծոն և մեր ազգային քրիստոնեական արժեքների հանդեպ, հավատարմությունը Տիրոջ նկատմամբ»,- ասաց Հայր Զաքարիան և, արձանագրելով, որ այդ պահին պատարագին մասնակիցները Եկեղեցում են իրենց հավատարմությունն Աստծուն հայտնելու համար, շարունակեց. «Աստված, այսօր հավատարմություն է ուզում բոլորից, առաջնորդներից, որոնք որ իշխանություն ունեն։ Մենք տեսնում ենք, որ այդ հավատարմությունը երբեմն չի արտահայտվում գործնականում։ Մենք տեսնում ենք, որ այդ հավատարմությունը նմանվում է այն մարդուն, որին իրեն տված շնորհը թաքցնում է, բայց հավատարմությունն այն է, երբ գործ կա, աշխատանք կա, ջանք կա, երբ մենք իսկապես գործնականում ցույց ենք տալիս այդ հավատարմությունը»․

Տեր հոր խոսքով՝ այսօր ապրում ենք հետաքրքրական ժամանակաշրջանում, և տարին փակում ենք, երբ եկեղեցու 4 սրբազան բանտարկված են, քահանան տնային կալանքի տակ է, բայզմաթիվ եկեղեցականների դեմ քրեական գործեր կան հարուցված։

«Այդ ամեն դժվարությունների մեջ պետք է տեսնել նաև լույսը։ Ճգնաժամերը, փորձությունները ոչ թե մեզ տկարացնելու, մեր Աստծուց, արժեքներից հեռացնելու համար են, այլ ավելի զորանալու։  Այս ճգնաժամը մի նոր «հնարավորություն» է ինքնաանդրադարձի, ապաշխարհության և առավել զորացած դուրս գալու այս պայքարից.. Ելքը մեկն է, համախմբվել Հայոց Եկեղեցու շուրջ, մտնել այդ Նոյյան Տապանի մեջ, որևովհետև այդտեղ է փրկությունը»,-պատարագի մասնակիցներին ուղղված իր խոսքում ասաց Հայր Զաքարիան։

Նա նշեց, որ մեծ տեղեկատվական պատերազմ է ընթանում եկեղեցու դեմ, որպեսզի հասարակությանը հեռացնեն հավատքից, բայց այն չի հաջողի, քանի որ Եկեղեցին աստվածաստեղծ է։

Պատարագի ավարտին աղոթք բարձրացվեց ՀՀ բանտերում պահվող 4 սրբազանների և Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ելքը մեկն է՝ համախմբվել Հայոց Եկեղեցու շուրջ, մտնել այդ Նոյյան Տապանը.Հայր Զաքարիա