Փաշինյանը և իր խմբակը Հայաստանի եկեղեցիներում կռապաշտական ծեսեր են կազմակերպում, կիսալուսնյաց արշավն են սկել մեր եկեղեցու դեմ. Արթուր Խաչատրյան
Քաղաքական
10:45 28/12/2025
Հայաստան

Փաշինյանը և իր խմբակը Հայաստանի եկեղեցիներում կռապաշտական ծեսեր են կազմակերպում, կիսալուսնյաց արշավն են սկել մեր եկեղեցու դեմ. Արթուր Խաչատրյան

«Էջմիածնի Մայր տաճարում պատարագ են անում, Փաշինյանը և իր խմբակը պղծում են Հայ Առաքելական սուրբ եկեղեցու տաճարները»,-Էջմիածնում պատարագից առաջ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով Փաշինյանը Հայաստանի եկեղեցիներում կռապաշտական ծեսեր են կազմակերպում, որովհետև Սուրբ և անմար պատարագն ունի իր կանոնները, ընթացքը և որևէ մեկին իրավունք տրված չէ խմբագրել պատարագը։

«Եթե ինչ-որ բան խմբագրում ես, այն այլևս Հայաստանի առաքելական եկեղեցու Սուրբ և անմար պատարագը չէ»,-ասաց Խաչատրչյանը և հարցրեց «Փաշինյանն անցյալ կիրակի Հայաստանում չէր, էդ հավատացյալ ՔՊ-ականներն ո՞ւր էին։ Շատ ուրախ էին, որ պարտադրանքով չէին գնում ինչ-որ մի միջոցառման մասնակցելու»։

 Նար խոսքով՝ Փաշինյանը լենինյան ոճով արտաքին թշնամիների դեմ պայքարելու փոխարեն, ներքին պառակտում է առաջացնում և սուլթանների, ցարի, կոմունիստների, զավթիչների նման հողեր է խլում Եկեղեցուց և գործում է նրա դեմ՝ «կիսալուսնյաց արշավն է սկել մեր եկեղեցու դեմ»։

Հիշեցնենք, որ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները գտնվում են Գառնիի եկեղեցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը և իր խմբակը Հայաստանի եկեղեցիներում կռապաշտական ծեսեր են կազմակերպում, կիսալուսնյաց արշավն են սկել մեր եկեղեցու դեմ. Արթուր Խաչատրյան