Հայաստանի անվտանգության առանցքը պետք է կառուցվի իրական վտանգների գիտակցման, ոչ թե արտաքին կենտրոնների հարմարավետ ձևակերպումների վրա. Գագիկ Ղալաչյան
Քաղաքական
12:29 29/12/2025
Հայաստան

Հայաստանի անվտանգության առանցքը պետք է կառուցվի իրական վտանգների գիտակցման, ոչ թե արտաքին կենտրոնների հարմարավետ ձևակերպումների վրա. Գագիկ Ղալաչյան

«Երբ սխալ է սահմանվում սպառնալիքի աղբյուրը, սխալ է դառնում նաև պաշտպանությունը»,-գրում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԳ նախկին փոխնախարար Գագիկ Ղալաչյանը։

Նա ընդգծում է՝ ԵՄ–ն հայտարարում է, թե պատրաստվում է «պաշտպանել» Հայաստանը Ռուսաստանից, մինչդեռ Հայաստանի իրական և անմիջական սպառնալիքը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից՝ ռազմական, քաղաքական, տեղեկատվական ու տնտեսական հիբրիդային ճնշման ձևերով։

«Սպառնալիքի ուղղակի փոխարինումը աշխարհաքաղաքական օրակարգով ոչ թե անվտանգություն է ապահովում, այլ թուլացնում է պետությունը և բացում նոր խոցելիություններ։  Հայաստանի անվտանգության առանցքը պետք է կառուցվի իրական վտանգների գիտակցման, ոչ թե արտաքին կենտրոնների հարմարավետ ձևակերպումների վրա»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի անվտանգության առանցքը պետք է կառուցվի իրական վտանգների գիտակցման, ոչ թե արտաքին կենտրոնների հարմարավետ ձևակերպումների վրա. Գագիկ Ղալաչյան