3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու
Հասարակություն
17:02 29/12/2025
Հայաստան

3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու

2026 թվականի հունվարի 1-ից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10-ը և 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները  չեն գործելու։ 

«Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը, դրսևորել իրավագիտակից վարք՝ նպաստելով հանրային անվտանգության պահպանմանը»,-հայտնում են ՆԳ նախարարությունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder