Երևանում տոնական օրերին հասարակական տրանսպորտը կգործի հատուկ ռեժիմով
Հասարակություն
14:17 29/12/2025
Հայաստան

Երևանում տոնական օրերին հասարակական տրանսպորտը կգործի հատուկ ռեժիմով

Պայմանավորված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներով` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կաշխատի հետևյալ աշխատանքային գրաֆիկով`

դեկտեմբերի 31-ին` 07:00-22:30,

հունվարի 1-ին և 2-ին` 08:00-22:30,

հունվարի 3-ին և 4-ին` 07:00-22:30:

Այս մասին հայտնում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։ 

Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Աշխատանքային ժամերում կլինեն որոշ փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։

Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։

«Խնդրում ենք ուշադիր լինել․ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը (30 րոպե) մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder