Զանգեզուր» կենսոլորտային համալիրը 2025թ-ին ֆոտոթակարդներից ստացած նյութերով տեսաֆիլմ է հրապարակել
Հասարակություն
16:36 29/12/2025
Հայաստան

Զանգեզուր» կենսոլորտային համալիրը 2025թ-ին ֆոտոթակարդներից ստացած նյութերով տեսաֆիլմ է հրապարակել

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը հրապարակել է 2025 թվականի ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքներում ֆոտոթակարդների տեսանկարահանումները։

«Արձանագրված կենդանական աշխարհի ներկայացուցիչների հավաքական տեսաֆիլմը վկայում է իրականացված աշխատանքների արդյունավետության մասին։ Կենսաբազմազանության մշտադիտարկումն առանցքային գործիքներից է՝ շրջակա միջավայրի, էկոհամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների կայուն զարգացման և անխաթարության պահպանության գործում, որը, ինչպես և նախորդ տարիներին, 2025 թվականի առաջնահերթություններից էր ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի գործունեության հիմքում։

Գալիք տարին առանձնակի կարևոր է Հայաստանի համար թե՛ բնապահպանական, թե՛ ռազմավարական տեսանկյունից. 2026-ին կայանալիք COP17-ին՝ կենսաբազմազանության վերաբերյալ Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ, առավել պատասխանատվությամբ մեկտեղենք բոլորիս ջանքերը։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,-ասվում է տեսանյութին ուղեկցող լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder