Աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Հայաստանն ունի 12 ներկայացուցիչ
Սպորտ
15:43 29/12/2025
Հայաստան

Աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Հայաստանն ունի 12 ներկայացուցիչ

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:

Տղամարդկանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 8 շախմատիստներ՝

ՄԳ Հայկ Մարտիրոսյան

ՄԳ Շանթ Սարգսյան

ՄԳ Արամ Հակոբյան

ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան

ՄԳ Էմին Օհանյան

ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան

ՄՎ Արթուր Դավթյան

ՄԳ Մամիկոն Ղարիբյան

Կանանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստուհիներ՝

ՄԳ Էլինա Դանիելյան

ՄՎ Լիլիթ Մկրտչյան

ԿՄԳ Մարիամ Մկրտչյան

ԿՄՎ Սուսաննա Գաբոյան

Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Հայաստանն ունի 12 ներկայացուցիչ