Աշխարհի արագ շախմատի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը. ինչ արդյունքներ են ցույց տվել հայ շախմատիստները
Սպորտ
07:46 29/12/2025
Հայաստան

Աշխարհի արագ շախմատի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը. ինչ արդյունքներ են ցույց տվել հայ շախմատիստները

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունը:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 247 շախմատիստներ, այդ թվում՝ 126 գրոսմայստերներ:

Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը, ով 13 հնարավորից վաստակեց 10.5 միավոր:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքները ցույց տվեցին Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր վաստակեցին 8 միավոր:

Շանթը և Հայկը զբաղեցրին համապատասխանաբար 38-րդ և 51-րդ հորիզոնականները:ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը վաստակեց 9 միավոր և կիսեց 6-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:

Կանանց առաջնությանը մասնակցեցին 42 երկրների 141 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 23 գրոսմայստերներ և 32 միջազգային վարպետներ:

Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Ալեքսանդրա Գորյաչկինան, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Նույնքան միավոր վաստակեցին նաև Չժու Ջիները և Համպի Կոներուն: Չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը, ով վաստակեց 7 միավոր և կիսեց 15-րդ հորիզոնականը: Միայն լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ կայծակնային շախմատի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ից 30-ը:

Առաջին խաղային օրը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխարհի արագ շախմատի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը. ինչ արդյունքներ են ցույց տվել հայ շախմատիստները