Հերթապահություն իրականացնող զինանձնակազմի ներկայացուցիչներին հանձնել են արժեքավոր նվերներ
Քաղաքական
10:20 30/12/2025
Հայաստան

Հերթապահություն իրականացնող զինանձնակազմի ներկայացուցիչներին հանձնել են արժեքավոր նվերներ

Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու նպատակով այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի:

Նախարարությունից հայտնում են, որ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող զինանձնակազմի հետ և նրանց հանձնել արժեքավոր նվերներ: 

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք տոների առթիվ, հղել նրանց լավագույն բարեմաղթանքները:







Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հերթապահություն իրականացնող զինանձնակազմի ներկայացուցիչներին հանձնել են արժեքավոր նվերներ