Վստահ եմ՝ 2026-ին կունենանք բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Քաղաքական
15:02 30/12/2025
Հայաստան

Վստահ եմ՝ 2026-ին կունենանք բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել.

«Ամանորի շրջանը լավ հնարավորություն է ամփոփելու անցած տարվա արդյունքներն ու նախանշելու ապագայի ծրագրերը։

2025 թվականին, մեր երկրները, աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, բախվելով լուրջ մարտահրավերներին, շարունակել են երկխոսությունը ծագող խնդիրների լուծման ուղիների և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև կրթություն և մշակույթ։

Անցնող տարում երկկողմ հարաբերությունների կամերտոնն է հանդիսացել մեր երկրների ղեկավարների միջև ակտիվ երկխոսությունը։

Միջպետական ​​համագործակցության գործող մեխանիզմները շարունակել են համակարգված և հետևողական աշխատանքը։  

Տարվա արդյունքներով Ռուսաստանը պահպանել է Հայաստանի առաջատար տնտեսական և ներդրումային գործընկերոջ,  հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորի կարգավիճակը։

Դրանում պակաս դեր չի խաղացել նաև համագործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների, նախ և առաջ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որի անդամակցությունը Հայաստանին բերում է շոշափելի տնտեսական օգուտներ։

Մեր հարաբերությունների հիմնասյուներից մեկը շարունակել են մնալ մշակութային, հումանիտար և համամարդակային շփումները։

2025 թվականին մենք միասին նշեցինք Մեծ Հաղթանակի 80-ամյակը։ Դա վառ վկայություն է այն բանի, որ մեր պապերի և նախապապերի անմահ սխրանքների հիշատակը մեր ժողովուրդների համար շարունակում է մնալ սրբազան։

Այսօր մեր պարտքն է պահպանել և բազմապատկել մեր ընդհանուր պատմական ժառանգությունը և փոխանցել ապագա սերունդներին։

Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն և արդար խաղաղության և անվտանգության հաստամամբ, տարածաշրջանի երկրների դինամիկ զարգացմամբ և բարօրությամբ։ Մենք պատրաստ ենք պահանջված ներդրում ունենալ Անդրկովկասում կայունության ամրապնդման, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների և առևտրատնտեսական կապերի վերականգնման գործում։

Վստահ եմ, որ գալիք տարում կունենանք բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունները՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների։

Նոր տարվա գալստին շատ քիչ է մնացել։ Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն, երջանկություն և ծրագրերի իրականացում։ Թող յուրաքանչյուր օջախում տիրեն ջերմությունը, հարմարավետությունը և ներդաշնակությունը։

Շնորհավոր Նոր Տարի 2026»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վստահ եմ՝ 2026-ին կունենանք բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան