Գիշերը Էրեբունիում լույսը տվել են
Հասարակություն
10:14 30/12/2025
Հայաստան

Գիշերը Էրեբունիում լույսը տվել են

Գիշերը ժամը 2-2։30-ն ընկած հատվածում Էրեբունիում վերջապես կարողացել են վերականգնել հոսանքի մատակարարումը։ Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյից սկսած Էրեբունի վարչական շրջանի հազարավոր բնակիչներ զրկված էին լույսից։

ՀԷՑ-ից հայտնում են, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder