Փաշինյանը չի գնալու մոլդովական տարբերակով, գնում է նիկոլական տարբերակով. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքական
18:28 30/12/2025
Հայաստան

Փաշինյանը չի գնալու մոլդովական տարբերակով, գնում է նիկոլական տարբերակով. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Փաշինյանը չի գնալու մոլդովական տարբերակով, գնում է նիկոլական տարբերակով»,-  Հակակոռուպցիոն դատարանի դիմաց Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն  դատարանը այսօր քննվել է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդությունը։

Ըստ նրա, նման ստոր սցենարներ դեռ պետք  է փնտրել, որպեսզի հնարավոր լինի գտնել, որտեղ կա զրո քաղաքականություն, կա անվերջության ձգտող բռնություններ, ինքնիշխանություն, սեփական կամքը ժողովրդին, պետությանը պարտադրելու պատրաստակամություն, վճռականություն։

«Այս իշխանությունները հետևողականորեն վերացնում, ոչնչացնում են ամեն ինչ՝ սկսած բանակից, եկեղեցուց,  արդարադատության, քաղաքական համակարգերից, փորձում են վերացնել հասարակական ինստիտուտները։

«Այդ ամենը երկու պարզ նպատակով է արվում՝ սեփական իշխանությունը պահել, տարածաշրջանում գերտերությունների շահերն ու պատվերները կատարել։ Նաև փոքր պետությունների, բայց ակնհայտորեն Հայաստանի հանդեպ ոչ բարիդրացիական տրամադրված երկրների մասին  է խոսքը»,- ասաց քաղաքագետը։

Հ.Մելիք-Շահնազարյանը խոսելով ընդդիմության անելիքների մասին՝ ասաց, որ կա իրավական գործիք և քաղաքական առաջարկ, պետք է միավորվել ու սկսել այս իշխանությունների հեռացման գործընթացը։

«Օրակարգում իմպիչմենտի հարցն է, բայց տեսնում եմ, որ ընդդիմությունը, ցավոք սրտի, չի ուզում տեղից ակտիվ շարժվել։ Չգիտես ինչի է սպասում.  սպասում են կեղծված ընտրությունների արդյունքների՞ն, որոնք ինձ համար կանխատեսելի են։

Ունեն պատգամավորների ստորագրությունը, պետք է հետևողական լինեն, որ այդ ստորագրություններն արժեք ունենան, արդյունքի հասնեն,  հակառակ պարագայում լինելու է իշխանափոփոխություն բայց ոչ երկրում, այլ կալանավայրերում, ընդդիմությունն այնտեղ է կարողանալու իշխանափոխություն անել»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder