Զրկված եմ լինելու հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց. Միքայել Սրբազան
Քաղաքական
22:22 30/12/2025
Հայաստան

Զրկված եմ լինելու հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց. Միքայել Սրբազան

Շիարկի թեմի առաջնորդը Միքայել Սրբազանը ուղերձ է հղել, որում ասվում է.

«Նա, մասնավորապես, նշել է. «Մինչև հայրենադավների և տիրադավների հանձնախումբը շարունակում է իր ասպատակություններն ու զինված բռնագրավումները Հայ Եկեղեցու տաճարներում՝ դրանք անվանելով «պատարագներ», և իբրև թե մտահոգված է Եկեղեցու բարեկարգությամբ, սակայն Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականին, ում ազատազրկել է ապօրինի հրամանով, արդեն երկրորդ Կիրակին է, որ զրկել է կալանավորի հիմնարար իրավունքից, այն է՝ մասնակցել կրոնական արարողություններին:

Այս համատեքստում ընդամենը ինձ մնում է ևս մեկ անգամ Աստծո դատաստանին հանձնել հերթական ապօրինությունն ու անարդարությունը կատարողներին՝ իրենց գլխավոր մոլագարի հետ միասին: Սրանով ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից, սակայն Աստված ունի բազում ձևեր և միջոցներ մեզ իր մխիթարությունը բերելու: Ուստի գալիք տոները նշելուց զրկված լինելով, այնուամենայնիվ մեր ժողովրդի սիրելի զավակներին շնորհավորում ենք գալիք ԱմՏասնմեկ աշխատանքային օրը բավարար չեղավ , որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը, ինչի արդյունքում առաջիկայում զրկված եմ լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:

Այս համատեքստում ինձ ընդամենը մնում է ևս մեկ անգամ Աստծո դատաստանին հանձնել հերթական ապօրինությունն ու անարդարությունը կատարողներին՝ իրենց գլխավոր մոլագարի հետ միասին: Սրանով ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից, սակայն Աստված ունի բազում ձևեր և միջոցներ մեզ իր մխիթարությունը բերելու:

 Ուստի գալիք տոները նշելուց զրկված լինելով, այնուամենայնիվ մեր ժողովրդի սիրելի զավակներին շնորհավորում ենք գալիք Ամանորի և Ս. Ծննդյան առիթներով՝ մաղթելով Աստծո օրհնությունը և ամենայն բարիք:

Մեր սուրբ տաճարներում աղոթեք մեզ համար, ինչպես մենք ենք աղոթում ձեզ համար՝ ազատազրկման մեր պայմաններում:

Շնորհավոր Նոր տարի և Ս. Ծնունդ»,- նշել է սրբազանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զրկված եմ լինելու հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց. Միքայել Սրբազան