Փաշինյանը վախենում է իշխանազրկումից, բնականաբար, վախենում է նաև Արթուր Վանեցյանից. Հարությունյան
Քաղաքական
16:25 30/12/2025
Հայաստան

Փաշինյանը վախենում է իշխանազրկումից, բնականաբար, վախենում է նաև Արթուր Վանեցյանից. Հարությունյան

««Հայրենիք» կուսակցության ակտիվ գործունեությամբ և առաջիկա սպասվող ԱԺ ընտրություններով են պայմանավորված կուսակցության անդամների ձերբակալությունները»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։ 

Ըստ նրա,  վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցությունն ակտիվ կուսակցաշինական գործունեություն է ծավալում, այդ ակտիվությունը փորձում են որոշալի լծակներով ճնշել, խնդիրներ առաջացնել։ 

«Նիկոլ Փաշինյանը վախենում է իշխանազրկումից, բնականաբար, վախենում է  նաև Արթուր Վանեցյանից, քանի որ իրենք ստանում են ինֆորմացիա, թե ինչ քաղաքական գործունեություն ենք իրականացնում, մեր դիրքերն ամրապնդվում են, դրանից ելնելով փորձում են ավելի մեծ ճնշումներ բանեցնել»,- ասաց Բ.Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ դատարանը քննում է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդությունը։

Երեկ երեկոյան խուզարկություններ են իրականացվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի տանը, ինչից հետո Գալստյանը ձերբակալվել էր։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վարույթը վեաբերում է Էջմիածնի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը վախենում է իշխանազրկումից, բնականաբար, վախենում է նաև Արթուր Վանեցյանից. Հարությունյան